Խաչատուր Ռոստոմի Ստեփանյան

ուսուցիչ

stepanyankhachatur16@aspu.am

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2001թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրա
1994-1998թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժին

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր: Թեմա՝ «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)», 004 մասնագիտական խորհուրդ (2018 թ.)
Պատմական գիտություններ թեկնածու: Թեմա՝ «Ռուբեն Տեր-Մինասյան, կյանքը և գործը», 004 մասնագիտական խորհուրդ (2004 թ.)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2020թ. սեպտեմբերից մինչ օրս-– Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ

2020 թ. սեպտեմբերից մինչ օրս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր
2006-2020թթ. – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ:
2001-2006թթ.՝ «Ա-ԻՆՖՈ» լրատվական կենտրոնի տնօրեն, Ախալքալաք, Վրաստան:
2000-2001թթ.՝ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության լրատվական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ:

ԿԱՐԴԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հայոց պատմություն (ընդհանուր դասընթաց «Պատմություն» մասնագիտության բակալավրիատի երրորդ կուրսի համար)
Հայոց պատմության պատմագրություն (դասընթաց «Պատմություն» մասնագիտության բակալավրիատի չորրորդ կուրսի համար)
Անդրկովկասի խորհրդայնացումը (ընտրովի դասընթաց («Պատմություն» մասնագիտության արտասահմանցի ուսանողների համար)

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.), հայ-վրացական փոխհարաբերությունների, 1920-1930-ական թվականների սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի, Խորհրդային Հայաստանի պատմության հիմնահարցեր:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2017 թ. մասնակցել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության գծով վերապատրաստման դասընթացին
2011, 2012 թվականներին երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է անցել Կենտրոնական Եվրոպական համալսարանում (Բուդապեշտ):
2010թ. լիդերության դասընթացներ է անցել Եվրոպայի խորհրդի ամառային համալսարանում (Ստրասբուրգ):
2009-2010թթ. սովորել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:
2004թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ-Պետերբուրգի համալսարանում:

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պատմագետների միության անդամ


ԼԵԶՈՒՆԵՐ` անգլերեն, ռուսերեն, վրացերեն

 

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software