ՀՊՄՀ-ի ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ
Կոչում, պաշտոն/ Ամբիոն
2007թ. Դոցենտի կոչում, Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոն, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ
Տնօրենի խորհրդական, ֆիզիկայի ուսուցչուհի / հենակետային վարժարան
Կրթություն
1995-1999թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ ասպիրանտ,
1989-1994թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճան
2002թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն` «Տեսական ֆիզիկայի հնարքների կիրառությունը ֆիզիկայի դպրոցական դասընթացի ուսուցման գործընթացում» խորագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու (ԺԳ 00.02 դասավանդման մեթոդիկա /ֆիզիկա/),
Տարակարգ
2015թ. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ
Աշխատանքային փորձը
2022թ․-ից Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր
2003թ. մինչև օրս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ
1999թ.-ից Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ տնօրեն
1996-1999թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի /ավագ դպրոց/ վարժարանի փոխտնօրեն
1994թ. սեպտեմբեր մինչև օրս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի /ավագ դպրոց/ վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի
1994թ. հուլիս Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աստղագիտության և տեսական ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ
Կարդացվող դասընթացներ
Վարժարան /Ավագ դպրոց/ֆիզիկա
Բակալավրիատ Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկա,
Մագիստրատուրա Բնական գիտությունների ուսուցման հիմնախնդիրները, բնագիտական հասկացությունների ձևավորման մեթոդաբանություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա, բնագիտության դասավանդման մեթոդիկա, Կրթության կառավարում /ավագ դպրոցում/
Վերապատրաստումներ
2015թ. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցացիա հասարակական կազմակերպության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով կազմակերպած դասընթաց
2014թ. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթաց «ֆիզիկա» առարկայից
2011թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով կազմակերպած դասընթաց
2004թ. ՀՀ ԿԳ նախարարության, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից կազմակերպած դպրոցների տնօրենների վերապատրասման դասընթաց
Հրապարակումներ
Պարգևներ
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալով»,ՀՀ ԿԳ նախարարության շնորհակալագրով և «Մանկավարժական Համալսարան-90 ամյակ» մեդալով: